Մեր Մասին Ծրագրեր Հղումներ Հետադարձ Կապ
Իրադարձություններ
Օգոստոսի 10-ից 15-ը հայկական ԼԳԲՏՔ համայնքի երկու ներկայացուցիչներ կմասնակցեն Օդեսայում կայանալիք «ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգեման արտահասանելի աշխատանքներ» դասընթացին: Երկու մասնակիցներն էլ ընտրվել են միջազգային դիտորդների կողմից:
Հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը հայկական ԼԳԲՏՔ համայնքը կներկայացվի Կոպենհագենում կայանալիք ԼԳԲՏՔ Համաշխարհային օլիմպիադային, իսկ մեր կազմակերպության ղեկավարը հրավիրված է վարելու երկու դասընթացներ օլիմպիադային զուգահեռ կազմակերպվելիք ԼԳԲՏՔ Մարդու Իրավունքների Համաշխարհային Գիտաժողովում: Առաջին դասընթացը վերաբերվում է ԼԳԲՏՔ շահերի պաշտպանությանը քաղաքականության ոլորտում, իսկ երկրորդը Կովկասում ԼԳԲՏՔ իրավիճակին:
Հուլիսի 17-ից 24-ը հայկական ԼԳԲՏՔ համայնքը կներկայացվի Ամստերդամում կայանալիք IGLYO կազմակերպության գործունեության 25 ամյակին կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին:
Փնտրել
Փնտրել կայքի ներսում

Քվեարկություն
Ձեր սեռական կողմնորոշվածությունը`
Գեյ
Լեսբուհի
Երկսեռական կին
Երկսեռական տղամարդ
Տարասեռական կին
Տարասեռական տղամարդ
Դժվարանում եմ պատասխանել
Այստեղ կարող եք գտնել քվեարկությունների արխիվը:
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը Մենք հանուն քաղաքացիական հավասարության ՀԿ նախագահը ILGA-Europe-ի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Բրյուսելում:

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը Մենք հանուն քաղաքացիական հավասարության ՀԿ նախագահը ILGA-Europe-ի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Բրյուսելում: Այցի ընթացքում Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի ԼԳԲՏՔ կազմակերպությունների նախագահների հետ կլոր սեղան քննարկումներ կազմակերպվեցին տարածաշրջանում ԼԳԲՏՔ իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այնուհետև 3 օրերի ընթացքում Մենք հանուն քաղաքացիական հավասարության ՀԿ նախագահը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Եվրոպական միության մի շարք կառույցների ղեկավարների հետ, այդ թվում եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հարավ-Կովկասյան խորհրդարանական համագործակցության աշխատակազմի անդամ Ուլրիկե Լունաչեկի, եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԼԳԲՏՔ հանձնաժողովի անդամ Ռաուլ Ռոմևայի, Եվրամիության զբաղվածության և սոցիալական հարցերի օրենսդիր ղեկավար Վինսենթ Դեբենյեի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ համագործակցության աշխատանքային խմբի ղեկավար Մարիեկե Պոնդմանի, Եվրամիությունում Խավիեր Սոլանայի անձնական հանձնակատար Ռիինա Կիոնկայի, Եվրամիությունում Հայաստանի հարցերով պատասխանատու Ցեզար Բարձինսկիի, Եվրամիությունում Հայաստանի մարդու իրավունքների և ժողովրդավարության քաղաքականության հարցերով պատասխանատու Վոժլիեխ Վիսոցկու, Եվրամիության մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի ԼԳԲՏՔ հարցերով ղեկավար Քրիստիան Բեհրմաննի հետ: Բոլոր հանդիպումների ընթացքում ներկայացվեց հայկական ԼԳԲՏՔ կազմակերպությունն ու նրա գործունեությունը և ԼԳԲՏՔ իրավիճակը Հայաստանում: Հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին մի շարք համաձայնություններ հետագա փոխայցելությունների և համագործակցությունների վերաբերյալ: Մենք հանուն քաղաքացիական հավասարության ՀԿ նախագահն արտահայտեց իր գոհունակությունն ՀՀ կառավարության և ուժային կառույցների գործունեության եվրոպամետ ռազմավարության վերաբերյալ և հույս հայտնեց, որ եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունն է°լ ավելի կամրապնդի ՀՀ նման անխոչընդոտ քաղաքականությունը:

The WFCE President visited Brussels on September 27 on a 6-day official trip on the invitation of ILGA-Europe.
The WFCE President visited Brussels on September 27 on a 6-day official trip on the invitation of ILGA-Europe. During his visit, the WFCE President, together with leaders of Russian, Moldovan, Ukrainean, Georgian and Azeri LGBTQ organizations, participated in roundtables about the situation and prospects of LGBTQ people in the region. During the last three days of his trip, the WFCE President had official meetings with EU leaders, including Ulrike Lunacek, a member of the European Parliament and the South Caucasus Parliamentary Cooperation Committee, Raul Romeva, a member of the European Parliament and the LGBTQ Parlamentarian Intergroup, Vincent Depaigne, legal officer of the European Parliament Commission on Employment and Social Affairs, Marieke Pondman, head of the Eastern Europe and Central Asia Cooperation Group, Riina Kionka, personal representative of Javier Solana in EU, Cezary Bardzinsky, policy officer of the Armenian Desk in the European Commission External Relations Directorate-General, Wojciech Wysocki, member of the European External Relations Directorate-General, as well as Christian Behrmann, policy officer of the EC Human Rights and Democratization Unit. The spotlight of the meetings was the activities of the Armenia-based LGBTQ organization and the current situation of sexual minorities in Armenia. The roundtable participants agreed on cooperation prospects and bilateral visits. The WFCE President hailed the Armenian government’s European-oriented policy and expressed a hope that Armenia-EU cooperation will contribute to the further development of this policy.
Հոկտեմբերի 14-ից 16-ը Մենք հանուն քաղաքացիական հավասարության ՀԿ Նորվեգիայի արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է դասընթաց` ԼԳԲՏՔ թեմաների լուսաբանումը և մեկնաբանումը ԶԼՄ-ներում և ինտերնետային մամուլում թեմայով:

Հոկտեմբերի 14-ից 16-ը Մենք հանուն քաղաքացիական հավասարության ՀԿ Նորվեգիայի արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է դասընթաց` ԼԳԲՏՔ թեմաների լուսաբանումը և մեկնաբանումը ԶԼՄ-ներում և ինտերնետային մամուլում թեմայով: Դասընթացին մրցույթային կարգով մասնակցելու հնարավորություն են ստացել 18 լրագրողներ, որոնք ներկայացնում են տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում` ռադիո, հեռուստատեսություն, թերթեր, ամսագրեր, ինտերնետային լրատվակայքեր, լրատվական գործակալություններ և անկախ լրագրողներ: Դասընթացները կվարեն Եվրոպայից հրավիրված դասախոսներ:

WFCE launches on October 14 a three-day training course on the media coverage of LGBTQ and cross-cutting issues.
WFCE launches on October 14 a three-day training course on the media coverage of LGBTQ and cross-cutting issues. The sponsor of the event is the Foreing Ministry of Norway. Eighteen local journalists have been selected on a competitive basis to participate in the training course. WFCE has invited lecturers from Europe to train the participants.
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հոկտեմբերի վերջին կկայանա ILGA-Europe-ի ամենամյա գիտաժողովը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հոկտեմբերի վերջին կկայանա ILGA-Europe-ի ամենամյա գիտաժողովը: Մենք հանուն քաղաքացիական հավասարության ՀԿ-ն լինելով ILGA-Europe-ի միակ լիիրավ անդամը Հայաստանում` այս տարի նույնպես պաշտոնական հրավերք է ստացել ներկայացնելու Հայաստանը այդ հեղինակավոր գիտաժողովին: Սոցիալիստական սկզբունքով այս տարի գիտաժողովին կմասնակցեն նաև բազմաթիվ այլ` սկսնակ և ԼԳԲՏՔ ոլորտին չառընչվող կազմակերպություններ, ինչի նպատակը, թերևս, նրանց հանրային գիտելիքների և տեղեկատվության կարիքների ինչ-որ չափով բավարարումն է:

ILGA-Europe will hold its annual conference in late October.
ILGA-Europe will hold its annual conference in late October. WFCE, the only full-fledged Armenian member of ILGA-Europe, has been invited this year to represent Armenia in this landmark event. Just like in Soviet times, started up and other organizations having no connection to the LGBTQ filed will have an opportunity to participate in the conference .This will help the participants upgrade their needs on knowlegde and get an access to public information.
2009թ հունիսից Հայաստանը, ի դեմս «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն հանդիսանում է IGLYO անդամ
Վերջապես Հայաստանն էլ ի դեմս մեր կազմակերպության դարձավ ԼԳԲՏՔ Երիտասարդների և Ուսանողների Միջազգային Կազմակերպության (Internatinal LGBTQ Youth and Student Organization) լիիրավ անդամ: Դառնալով կովկասյան միակ ներկայացուցիչն այդ հեղինակավոր կազմակերպությունում, մենք հրավերք ստացանք մասնակցելու IGLYO հիմնադրման և գործունեության 25 ամյակի շրջանակներում հուլիս 17-ից 24-ը Ամստերդամում կայանալիք միջազգային գիտաժողովին: Մեր կազմակերպության ներկայացուցչին է պատիվ տրվել հանդես գալու բացման ողջույնի խոսքով:

Our organization became the full member of IGLYO
Since June 2009 We For Civil Equality NGO became the full member of International LGBTQ Youth and Student Organization. Once again we have an invitation to participate the international conference in framework of IGLYO’s 25th Anniversary. The conference will be hosted in Amsterdam from 17 to 24 July. Our organization representative will have a welcome speech at the conference.
Հայաստանը մոլդովական ԼԳԲՏ փառատոնում
Մայիսի 3-ից 10-ը Մոլդովայում կայացավ Ծիածան Դնեստր գետի վրա ամենամյա ԼԳԲՏ փառատոնը: Այս տարի այն նշվում էր յոթերորդ անգամ: Հրավիրված էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ 17 երկրներից, այդ թվում` Հայաստանից: Հայսատանը ներկայացնում էր «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հայկական միակ ԼԳԲՏՔ կազմակերպությունը: ՀԿ-ի երկու ներկայացուցիչները մասնակցություն ունեցան եռօրյա դասընթացներին` նվիրված ԶԼՄ-ներում ԼԳԲՏ թեմաների լուսաբանմանը: Դասընթացի վերջում գործնական աշխատանքի ձևով կազմակերպվել էր մամլո ասուլիս, որտեղ հայկական կազմակերպության ներկայացուցիչները հարցազրույց տվեցին մոլդովական հեռուստաընկերություններին` համեմատելով հայ և մոլդովական ԼԳԲՏ համայնքների իրավիճակը: Փառատոնի ընթացքում կազմակերպվել էր ԱՊՀ երկրներում ապրող ԼԲՏ կանանց մասին գիտաժողով, որի ընթացքում հայկական կազմակերպության ներկայացուցիչը հանդես եկավ Հայկական ԼԲՏ կանանց իրավիճակը «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի ստեղծումից առաջ և հետո հոդվածով:
Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր կազմակերպությաունը հանդես է գալիս նաև Միսս նրբագեղություն տրանսգենդեր մրցույթի ժյուրիի կազմում: Ի դեպ, 2007 թ. մեր կազմակերպության ներկայացուցիչը նույն մրցույթում գրավել էր առաջին պատվավոր տեղը:

ARMENIA TAKES PART IN LGBT PRIDE MOLDOVA
Moldova hosted on May 3-10 the seventh annual LGBT pride Rainbow over Dnester River. Representatives from 17 countries, including Armenia, were invited to the event. We for Civil Equality (WFCE) NGO presented Armenia in the LGBT pride. The two representatives of the organization participated in a three-day training in media coverage of LGBT issues, followed by a press conference. In their interview to Moldovan TV companies, the WFCE representatives drew a parallel between the LGBT situation in Armenia and Moldova. A conference on LBT women’s situation in the CIS took place as part of the event, with the Armenian representative making a report on the situation of Armenian LBT communities before and after the establishment of the organization. It is the second year since our organization has been on the jury of the Miss Flawless Queen Transgender beauty contest. In 2007, our organization’s participant won the first place in the contest.
Մեր կազմակերպությունը ներկայացնում է Հայաստանը Եվրոպական ԼԳԲՏ Քրիստոնեական ֆորումում
Սույն թվականի մայիսի 21-25-ը Ֆինլանդիայի Յարվենպա քաղաքում կայացավ եվրոպական ԼԳԲՏ քրիստոնյա կազմակերպությունների տարեկան ամենամյա ֆորումը: Հայաստանը, ի դեմս մեր կազմակերպության, այդ ֆորումին արդեն մասնակցում էր երկրորդ անգամ և անդամգրվելու առաջարկ էր ստացել: Ելույթ ունենալով տարեկան ընդհանուր ժողովի նիստում` մեր կազմակերպության ներկայացուցչին հաջողվեց կատարված լայնածավալ աշխատանքների շնորհիվ արժանանալ եվրոպական ֆորումի բարձր գնահատականին, և ձայների բացարձակ կողմ քվեարկությամբ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն դարձավ ԼԳԲՏ քրիստոնյա կազմակերպությունների եվրոպական ֆորումի անդամ: Հատկանշական է, որ քվեարկության ժամանակ չկային նույնիսկ ձեռնպահներ: Ֆորումի ընթացքում հնչեց հայկական հիմնը: Ֆորումն ավարտվեց Հելսինկիի Լյութերյան եկեղեցում ԼԳԲՏ հոգևորականների կողմից պատարագի մատուցմամբ:

WFCE BECAME THE MEMBER OF EUROPEAN FORUM OF LGBT CHRISTIAN GROUPS
Finland’s Yarvenpaa city hosted the annual European LGBT Christian Forum on May 21-25. It was the second time our organization participated in the event and accepted the proposal to join the forum.
Hailing the WFCE representative’s speech, the participant at the forum approved of the organization’s large-scale activities and, getting the overwhelming majority of the votes, WFCE was admitted into the European LGBT Christian Forum. It is worth mentioning that there were no abstainers in the vote.
Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնեն ընդունեց «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի նախագահին
Սույն թվականի մայիսի 21-ից 25-ը Ֆինլանդիայի Յարվենպա քաղաքում կայացած Եվրոպական ԼԳԲՏ կազմակերպությունների ֆորումի շրջանակներում կազմակերպվել էր ընդունելություն Ֆինլանդիայի նախագահի նստավայրում: Ընդունելությանը մասնակցելու համար ընտրվել էին ֆորումի մասնակիցներից 20 ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ Ֆինլանդիայի նախագահը բարձր գնահատեց ֆորումի գործունեությունը, իսկ հայ ներկայացուցչին մաղթեց հաջողություն եվրոինտեգրման գործընթացում: Ի դեպ, նախքան Ֆինլադիայի նախագահ դառնալը, տիկին Տարյա Հալոնեն եղել է ֆիննական ԼԳԲՏ կազմակերպության նախագահը և մեծ ջանքեր է ներդրել եվրոպական երկրներում ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Հայ ներկայացուցչի ձեռքը սեղմելով` Տարյա Հալոնեն հույս հայտնեց, որ մի օր Հայաստանը կդառնա այն եվրոպական պետություններից, որտեղ մարդու իրավունքները և ազատությունները վայելում են համընդհանուր ճանաչում: «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի նախագահն էլ իր կողմից նշեց, որ այսօր Հայաստանում կան բոլոր նախադրյալները դրան հասնելու համար, քանի որ ներկայիս իշխանության եվրոպական արժեքների խրախուսական քաղաքականությունն առավել քան գնահատելի է: Միևնույն ժամանակ նա ընգծեց, որ Հայաստանի կառավարության, ոստիկանության և տարբեր պետական կառույցների այսօրվա հանդուրժողական, սեռական կոմնորոշվածության հիման վրա որևիցե խտրականությունից զերծ և մարդկային համընդհանուր արժեքների պահպանմանն ուղղված ռազմավարությունը շատ երկրների համար կարող է ընդօրինակման լավագույն օրինակ ծառայել:

FINLAND’S PRESIDENT TARJA HALONEN RECEIVES WFCE PRESIDENT
Finland’s President Tarja Halonen received in the presidential residence participants at the European LGBT Christian Forum that took place Yarvenpaa on May 21-25.
Twenty participants had an opportunity to meet with the Finnish president.
Hailing the Forum, President Halonen welcomed the Armenian participant and wished Armenia good luck in the European integration process.
Prior to being elected Finland’s president, Halonen held the position of a Finnish LGBT organization and advocated the rights of LGBT people in European countries.
Shaking hands with the Armenian representative, Halonen expressed a hope that human rights and fundamental freedoms would be respected in Armenia as in most European countries.
In his turn, the WFCE president stressed the availability of necessary preconditions for Armenia to achieve this goal, adding the Armenian authorities’ high respect towards European values. He said the tolerant attitude of the Armenian government, police, state institutions and law enforcement agencies towards sexual minorities could serve a good example for many countries.
«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի ներկայացուցիչը վարում է դասընթացներ եվրոպական լսարանի համար
Սույն թվականի մայիսի 21-ից 25-ը Ֆինլադիայի Յարվենպա քաղաքում կայացած ԼԳԲՏ քրիստոնյա կազմակաերպությունների եվրոպական ֆորումի շրջանակներում «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի ներկայացուցիչը վարեց երկու դասընթաց եվրոպական և ամերիկյան կազմակերպությունների համար:
Ներկայացվեց քրիստոնեությունը պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում ԼԳԲՏ համայնքների իրավիճակը: Կազմակերպության ներկայացուցիչը պատմական անդրադարձ կատարեց` ներկայացնելով նախաքրիստոնեական պատմությունը, բազմաստավածության ժամանակաշրջանում ընդունված նույնասեռական հարաբերությունները: Խոսվեց նաև նաև Խորհրդային շրջանի մասին և ներկայացվեց ԼԳԲՏ համայնքների իրավիճակը նորանկախ Հայաստանում: Դասընթացների ընթացքում կարճ տեսաֆիլմ ցուցադրվեց Լուսինե Զաքարյանի կատարմամբ շարականների ներքո:

WFCE REPRESENTATIVE LECTURES TO EUROPEAN AUDIENCE
The WFCE representative left for France on May 27 to lecture to French LGBT organizations and human rights activists. The training was an attempt to bolster friendly relations between Armenia and France and strengthen cooperation between LGBT communities of the two countries. The French LGBT organizations present at the event vowed staunch support to Armenian peers. The participants were distressed by the closure of the Armenian-French LGBT union AGLA. During its activities, AGLA contributed to LGBT movement in Armenia. The participants showed a keen interest in WFCE, asking many questions to its representative. One of the participants pointed out that the eminent Armenian-French singer Charles Aznavour gained popularity during the first years of his carrier by singing a chanson about same-sex love.
Հայաստանը ներկայացվեց Փարիզի ԼԳԲՏ կենտրոնում
Սույն թվականի մայիսի 27-ին «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի ներկայացուցիչը մեկնեց Ֆրանսիա` վարելու հատուկ դասընթաց ֆրանսիական ԼԳԲՏ ներկայացուցիչների, մարդու իրավունքների ոլորտում աշխատող կազմակերպությունների, այլոց համար: Դասընթացը նպատակ ուներ առավել ամրապնդելու հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, այդ թվում` ԼԳԲՏ ոլորտում: Ֆրանսիական ԼԳԲՏ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում ԼԳԲՏ իրավիճակի բարելավման գործում: Ցավով նշվեց, որ Փարիզում դադարել է իր գործունեությունը ԱԳԼԱ կազմակերպությունը: Լինելով ֆրանսիայում հայ ԼԳԲՏ ներկայացուցիչների կազմակերպություն` ԱԳԼԱՆ-ն մեծ ներդրում է ունեցել հայ ԼԳԲՏ շարժմանը: Ֆրանսիական լսարանը մեծ հետաքրքրությամբ էր ունկնդրում դասընթացը: Ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին հայկական կազմակերպության ներկայացուցչին: Մասնակիցներից մեկը հիշեցրեց, որ հայազգի մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական սկզբնական տարիներին մեծ ճանաչում ձեռք բերեց` նույնասեռական սիրո մասին շանսոն կատարելով:

Armenia has been represented in Paris LGBT Center
In May 27th a lecture has been conducted by WFCE representative in Paris LGBT center for local human rights organizations and French LGBT community members. One of the lectures aim is to enforce Armenian-French friendly relationship. It has been mentioned that unfortunately French Armenian LGBT organization in Paris AGLA France has been shut down. They have done a lot for Armenian LGBT movement development. Lecture has been followed by a discussion and all participants had a lot of questions and they received necessary answers. One of participant has mentioned Charles Aznavour started his career by singing about same sex love.
«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ը մասնակցեց ԴՋ տարեկան ժողովին
Սույն թվականի մայիսի 30-ից հունիսի 1-ը Փարիզի հարավում տեղի ունեցավ ֆրանսիական քրիստոնյա կազմակերպությունների տարեկան հանդիպումը: Բոլոր մասնակիցները հանդիսանում էին ԴՋ կազմակերպության անդամ` ներկայացնելով ֆրանսիայի գրեթե բոլոր շրջանները և բոլոր եկեղեցիները` կաթոլիկ, բողոքական, լյութերյան, ողղափառ և այլն: Տարեկան ժողովին մասնակցելու համար հրավիրված էր նաև «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ը, որը հանդիպմանը ներկա միակ արտասահմանյան կազմակերպությունն էր: Ժողովին մասնակցում էին ֆրանսիական կազմակերպությունների մոտ 200 ներկայացուցիչներ, որոնց համար նախատեսված էր հատուկ դասընթաց` ՙԵվրոպական ԶԼՄ-ների դերը ԼԳԲՏ շարժման աջակցման գործում՚ թեմայով: Դասընթացը վարում էր Մենք հանուն քաղաքացիական հավասարության ՀԿ-ի նեկայացուցիչը: Դասընթացներից հետո կազմակերպության նեկայացուցիչը հրավիրված էր լրագրողների կողմից կազմակերպված կլոր սեղանին: Քննարկմանը մասնակցում էր նաև ֆրանսիական ԼԳԲՏ կինոփառատոնի ժյուրիի նախագահը, լրագրողներ ՏԵՏՈՒ հանրահայտ ֆրանսիական ամսագրից և այլն: Տարեկան հանդիպման ընթացքում Մենք հանուն քաղաքացիական հավասարության ՀԿ-ի նեկայացուցիչը հարցազրույց տվեց ֆրանսիական ամսագրի համար, իսկ հանդիպման վերջում ներկաները բուռն ծափահարություններով ողջունեցին հայ կազմակերպության ներկայացուցիչներին:

WFCE ATTENDS D&J ANNUAL MEETING
The South France hosted the annual meeting of French Christian LGBT organizations from May 30 to June 1. Being members of the DJ organization, the participants from different regions of France presented almost all Christian churches (Catholic, Protestant, Lutheran and Orthodox etc.).
WFCE was the only offshore organization being invited to the annual meeting. Around 200 representatives of French Christian LGBT organizations attended a workshop on the role of European media in LGBT movement. The WFCE representative conducted the event. Following the workshop, a roundtable took place with the participation of French Christian LGBT organizations, the jury of the French LGBT film festival and journalists from the French TETU magazine. The WFCE representative kindly agreed to give an interview to the French periodical. The participants at the meeting greeted the Armenian organization with loud applauses.
Գործընկերներ